.jpg)
Իսրայելի նախագահը Հռոմի պապին հրավիրել է Սուրբ երկիր
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիս I-ին հրավիրել է Սուրբ երկիր: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պերեսը շնորհավորել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին՝ Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի կատարած աշխատանքները:
«Վատիկանի և հրեա ժողովրդի միջև հարաբերությունները վերջին երկու հազար տարում այսօր ամենաբարձր մակարդակում են»,- ասել է Պերեսը:
Հրեաների և կաթոլիկների միջև հարաբերությունների մերձեցման գործում, ըստ Պերեսի, մեծ ներդրում ունի Բենեդիկտոս 16-րդը, ով գիրք էր գրել, որում չկայացած է համարում այն թեզը, որ հրեաներն են մեղավոր Հիսուս Քրիստոսի մահվան մեջ: