Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի  մրցույթում
14/03/2013 23:03

Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի մրցույթում

Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի «Cocaine» երգի 35-ամյակին նվիրված մրցույթն է, որին աշխարհի տարբեր երկրների կիթառահարներ պետք է ներկայացնեին երգի իրենց տարբերակը` սեփական մշակումով:

«Վերջապես պարզ դարձան մրցույթի արդյունքները: Քվերակությամբ մենք հաղթեցինք!! ;) Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են!!! ;)»

Նշենք, որ Ս. Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեփթոնի կազմակերպած միանգամից 2 մրցույթի: Քվեարկությունն ավարտվել էր, սակայն Ս. Առուստամյանը ավելի վաղ հայտնել էր, որ արդյունքները դեռևս պարզ չեն և հայտնի չէ, երբ կհայտարարվեն դրանք:

Մրցույթի հաղթողը կստանա 2500 դոլար արժողությամբ Fender կիթառ, վերաթողարկված ալբոմի սուպեր լյուքս և վինիլային տարբերակները, իսկ երգի հաղթանակած տարբերակը կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի ֆեյսբուքյան էջում:

Մյուս մրցույթը մեկնարկել է հունվարի 7-ին և հնարավորություն է ընձեռում ապրիլի 12-13-ին Նյու Յորքի -ում -ին, որտեղ ելույթ են ունենում աշխարհի առաջնակարգ կիթառահարները: Մարտի 8-15-ը ժյուրին ընտրել է հաղթողին: Թեև Սուրենը գրանցման գրեթե վերջին օրերին է մասնակցության հայտ ներկայացրել, սակայն մի քանի ժամվա ընթացքում նրան հաջողվել է հայտնվել լավագույն 100-ի շարքում:
 
Նախորդող հրապարակում` Սուրեն Առուստամյան. Մոտ ժամանակներս պարզ կլինի, կզորակոչեն ինձ բանակ, թե ոչ

Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի մրցույթում