«17/5-ի արդյունքներն անվավեր են, բայց սա մյուս տեղամասերին չի վերաբերում»
14/03/2013 18:59

«17/5-ի արդյունքներն անվավեր են, բայց սա մյուս տեղամասերին չի վերաբերում»

«Կարծում եմ, որ քննության այս 3 օրերի ընթացքում բոլորին հայտնի դարձավ, թե դիմող կողմն ինչ ծավալով է օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից»,- այսպես ՍԴ-ի որոշումը լսելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցը սկսեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մերկապարանոց-դիմում հայտարարություն է»,- ևս մեկ անգամ կրկնեց նա:

«Եթե որոշ տեղամասերի արդյունքների հետ դիմող կողմը համաձայն չէ, -շարունակեց Տ. Մուկուչյանը,- ապա կարող էր համապատասխան կարգով դիմել իրավապահ մարմիններին»:

Դիտարկմանը, թե ՍԴ-ն իր որոշման մեջ, այնուամենայնիվ, անվավեր ճանաչեց տեղամասերից մեկի` 17/5-ի արդյունքները, Տ. Մուկուչյանը նկատեց. «17/5-ի արդյունքներն անվավեր են, սակայն դա չի վերաբերում բոլոր տեղամասերին: Դա ընդամենը մեկ տեղամաս է: Միգուցե եղել է անճշտություն, սակայն դա չի կարելի տարածել բոլոր տեղամասերի արդյունքների վրա»: 

«17/5-ի արդյունքներն անվավեր են, բայց սա մյուս տեղամասերին չի վերաբերում»