ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու  արգելքը չեղյալ է հայտարարել
14/03/2013 21:00

ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու արգելքը չեղյալ է հայտարարել

ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու մասին արգելքը չեղյալ է հայտարարել: Այս մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով հետաձգում է իրանական նավթի գնման նկատմամբ սահմանված արգելքը:

Ըստ այդ որոշման՝ Ճապոնիան և եվրոպական տասը երկիր՝ Չեխիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը, Իսպանիան և Մեծ Բիտանիան, ևս 180 օր իրենց անհրաժեշտ պահանջները բավարարելու նպատակով կարող են Իրանից նավթ գնել:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ներկայում իրանական նավթի գինը մեկ բարելի համար կազմում է 112 ԱՄՆ դոլար:

Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական նավթի արտահանման ծավալները կնվազեն

ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու արգելքը չեղյալ է հայտարարել