.jpg)
Հայռուսգազարդը զգուշացնում է. Քամիների ժամանակ ջեռուցման սարքերից չօգտվել
Օդերևութաբանների կողմից կանխատեսվող եղանակային փոփոխականության կապակցությամբ «ՀայՌուսգազարդի» մասնագետները նախազգուշացնում են գազասպառող բաժանորդներին.
- հնարավոր պատահարներից զերծ մնալու նպատակով՝ ուժեղ քամիների և բնակլիմայական պայմանների վատթարացման դեպքում չօգտվել ջրատաքացուցիչներից և ջեռուցման սարքերից, քանի որ նշված սարքերի շահագործման ժամանակ ծխատարներում կարող է առաջանալ հետադարձ քարշ կամ քարշի բացակայություն: