Աստրախանում տղամարդը խանդի հողի վրա պատանդ է վերցրել քոլեջի ուսանողներին
15/03/2013 20:14

Աստրախանում տղամարդը խանդի հողի վրա պատանդ է վերցրել քոլեջի ուսանողներին

Սիրած աղջկա հետ խնդիրները դրդել են Աստրախանի բնակիչ Ալեքսանդր Կուպցովին պատանդ վերցնել ձկնաարդյունաբերեական քոլեջի ուսանողներին և դասախոներին:

BFM-ի փոխանցմամբ՝ Կուպցովը քոլեջ է եկել խաղալիք ատրճանակով և փորձել ընկերուհուն համոզել չլքել իրեն:

Իրավապահները նշում են, որ մինչև հանցագործությունը, Կուպցովը զանգահարել է սիրած աղջկան և փորձել համոզել վերջինիս իր հետ երկար ժամանակով հեռանալ երկրից. աղջիկը առաջարկը մերժել է:

Քոլեջում  գտնվողներին պատանդ վերցնելուց հետո, Կուպցովը ոչ մի ֆինանսական կամ քաղաքական բնույթի պահանջ չի առաջադրել,  ուղղակի սնունդ և ըմպելիքներ է պահանջել ոստիկաններից:

Ժամեր անց պատանդներն ազատ են արձակվել, իսկ անհաջողակ սիրեկանը ձերբակալվել է: 


 

Աստրախանում տղամարդը խանդի հողի վրա պատանդ է վերցրել քոլեջի ուսանողներին