.jpg)
Մելբուռնում «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի սցենարով կողոպուտ են իրականացվել
Ավստրալական Մելբուռն քաղաքի Crown խաղատնից հոլիվուդյան «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի սցենարով գողացել են 30 միլիոն դոլար:
Baltinfo.ru-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կարողացել է ձեռք բերել խաղատան տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչից հետո սկսել է պարբերաբար խաղադրույքներ իրականացնել այդ խաղատանը:
Երբ այդ մասին հայտնի է դարձել, խաղատնից հեռացրել են աշխատակիցներից մեկին, իսկ խաբեբայի մուտքը Crown արգելափակվել է:
Փորձագետները նշում են, որ խաբեբայությունը տեղի է ունեցել «Օուշենի 11 ընկերներ» ֆիլմի սցենարով: