Բուտրագենյո. «Սնեյդերն ու Դրոգբան ուժեղացրել են թուրքական ակումբը»
15/03/2013 20:09

Բուտրագենյո. «Սնեյդերն ու Դրոգբան ուժեղացրել են թուրքական ակումբը»

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն նշել է այն խնդիրները, որոնք մինչև մրցաշրջանի ավարտը պետք է լուծի «Արքայական ակումբը»:

«Մենք Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում ենք, ուստի այստեղ չկան հեշտ մրցակիցներ: Եթե «Գալաթասարայը» հասել է մինչև այս փուլ, ապա նրա հետ հարկավոր է հաշվի նստել: Ստամբուլցիները հիանալի հանդես եկան «Շալկեի» դեմ և այս դիմակայությունում կարողացան հաղթող դուրս գալ:

Այժմ մենք պետք լավ արդյունք գրանցենք սեփական հարկի տակ, քանի որ Ստամբուլում կայանալիք պատասխան խաղում անչափ դժվար կլինի: Գաղտնիք չէ, թե թուրքերն ինչպես են երկրպագում իրենց թիմերին:
Պետք չէ մոռանալ, որ «Գալաթասարայում» են հանդես գալիս Ուեսլի Սնեյդերն ու Դիդիե Դրոգբան: Նրանք բավականին ուժեղացրել են թուրքական ակումբը:

Ինչ վերաբերում է Պրիմերային, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի դժվար է, ուստի լավ կլինի, եթե կենտրոնանք Չեմպիոնների լիգայի մրցաշարի վրա»,- հայտարարել է Բուտրագենյոն: 

Բուտրագենյո. «Սնեյդերն ու Դրոգբան ուժեղացրել են թուրքական ակումբը»