.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Մարտենսը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները
Նախագահական ընտրությունների վերաբերյալ շնորհավորական ուղերձով Մարտենսը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես պատրանքի մեջ չեմ, նա է պատրանքի մեջ: Մարտենսը թող չզարմանա իմ վերաբերմունքից»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` կոչ անելով ԵԺԿ նախագահին և ԱՄՆ նախագահին ժողովրդավարության դասեր չտալ հայ ժողովրդին, քանի որ, Ր. Հովհաննիսյանի խոսքով, ժողովրդավարությունը հայ ժողովուրդն է բերել:
Նա ասաց, որ առաջիկայում «Ժառանգությունը» կվերանայի ԵԺԿ-ի անդամակցությունը:
Նշենք, որ Ր. Հովհաննիսյանի հաջորդ հանրահավաքը կլինի հաջորդ ուրբաթ:
Նախորդող հրապարակում՝ Մարտենսը` Րաֆֆուն. Գուցե պատրանքներ ունի` կարող էր ստանալ մեծամասնությունը