.jpg)
Ազատության հրապարկում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի «հաղթահավաքը»
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը, կամ ինչպես ինքն է ասում, «հաղթահավաքը»:
Այս պահին ելույթ է ունենում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ելույթի հնարավորություն է տալիս նաև հանրային սեկտորին:
Նշենք, որ այսօր, ինչպես հայտնի է, Ր. Հովհաննիսյանն անդրադառնալու է ՍԴ որոշմանը, ԵԺԿ նախագահի հայտարարությանը, ինչպես նաև` ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը:
Նկատենք, որ Ազատության հրապարակում այս պահին ընթանում է ստորագրահավաք: Րաֆֆի Հովհաննիսյանի ծածկի մոտ տեղադրվել են սեղաններ, որտեղ իրականացվում է «Սատարում եմ Նոր Հայաստանի պայքարին» խորագրով հայտարարությամբ ստորագրահավաք: