Խոսրովի արգելոցի տնօրենի անունը՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում
15/03/2013 20:32

Խոսրովի արգելոցի տնօրենի անունը՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում

Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթին 11 թեկնածուներից միայն 7-ը մասնակցեց մրցույթին: Մյուս չորս մասնակիցներից երկուսը մինչ սկսվելը դուրս մնացին մրցույթից, մեկը այդպես էլ չներկայացավ, ևս մեկը ինքնաբացարկ հայտարարեց:

Քննությունը դրական են հանձնել՝ 70 տոկոսանոց շեմը հաղթահարել են, մասնակիցներից երեքը՝ Վարանցով Բարսեղյանը (75 %), Գառնիկ Շաբոյան (77.5 %), Հրաչ Հովակիմյանը (99.1 %): Արգելոցի տնօրենի նշանակման որոշումը կկայացվի աշխատանքային 3 օրերի ընթացքում:

«Էկոլուր» բնապահպանական-հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ հակառակ սեփական խոստման` Բնապահպանության նախարարությունը թույլ չտվեց հասարակայնության ներկայացուցիչներին ներկա գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ընտրության մրցույթին:

Հիշեցնենք, որ մրցույթին հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության մասին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի դիմումին ի պատասխան նախարարությունը պաշտոնապես պատասխանեց.

«Հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը»: Անակնկալն այն է, որ հասարակայնության եւ մամուլի ներկայացուցիչներին մրցույթին ներկա գտնվել թույլ տալու փոխարեն նախարարությունը կազմակերպեց տեխնիկական խոտաններով Life stream:

Մրցույթին թույլ չտրվեց մասնակցել ոչ միայն ակտիվիստներին ու մամուլին, այլև WWF-Հայաստանին, Կովկասի բնության հիմնադրամին (CNF)` այսինքն այն կազմակերպություններին, որոնց միջոցով Խոսրովի արգելոցը միլիոնների հասնող ներդրումներ է ստացել իր գործունեության բարելավման համար:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության հարաբերությունները միջազգային հիմնադրամների հետ վատացան այն բանից հետո, երբ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության առաջին մրցույթին տնօրենի պաշտոնում ընտրվեց Գաբրիել Պողոսյանը, որի թեկնածության դեմ էին հանդես գալիս հասարակայնությունն ու հիմնադրամները: Այս մասին նշված է «Էկոլուրում»:

Խոսրովի արգելոցի տնօրենի անունը՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում