Կոմերսանտ. Հայտնի է Սիրիայի իշխանությունների  կողմից բանակցող թիմի կազմը
15/03/2013 20:41

Կոմերսանտ. Հայտնի է Սիրիայի իշխանությունների կողմից բանակցող թիմի կազմը

Սիրիայի վարչապետ Վաել Ալ-Խալկին, առաջին փոխվարչապետ Կադրի Ջամիլը և ևս երեք նախարար մտնելու են բանակցողների կառավարական խմբի մեջ, որը պետք է երկխոսություն սկսի ընդդիմության հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:

Թերթի տվյալներով՝ Սիրիայի իշխանությունների կողմից բանակցելու են վարչապետ Վաել Ալ-Խալկին, առաջին փոխվարչապետ Կադրի Ջամիլը, Ազգային հաշտության նախարար Ալի Հայդարը, Տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին և Կարմիր խաչի հարցերով պետնախարար Ջոզեֆ Սվեյդը: Ընդ որում փոխնախագահ Ֆարուկ Շարաան ցուցակում չի հայտնվել:

Փետրվարի սկզբին Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնրոդ Ահմեդ Մուազ Խատիբը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել իշխանությունների հետ՝ պայմանով, որ ազատ են արձակվելու կին բանտարկյալները և վավերացվելու են օտար երկրներում գտնվող սիրիացիների անձնագրերը: Վերջին պայմանները, կարծես թե, իրականացվում է, սակայն մինչ այժմ բանակցությունները դեռ չեն սկսվել:

Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը, ով 2012 թվականի դեկտեմբերին այցելել էր Մոսկվա, հայտարարել էր, որ իր գլխավորած շարժումը պատրաստ է համատեղ աշխատանքներ սկսել բոլոր ընդդիմադիր կառույցների հետ, որոնք հետաքրքրված են կառավարության հետ բանակցությունների սկսելու գործում:

 

Կոմերսանտ. Հայտնի է Սիրիայի իշխանությունների կողմից բանակցող թիմի կազմը