.jpg)
Ի՞նչ պետք չէ սպասել ամուսնացած սիրեկանից
Եթե այնպես է ստացվել, որ դուք հարաբերություններ եք սկսել ամուսնացած տղամարդու հետ ու մոտ ապագայում բաժանվելու մտադրություն չունեք, գոնե իմացեք, ինչպիսի հույսեր չպետք է ունենաք:

Ոչ ոք իրավունք չունի ձեզ դասեր տալ ու «սպառնալ», որ վաղ թե ուշ, միևնույն է, հատուցելու եք ամուսնացած տղամարդու հետ կապվելու համար: Բայց նախազգուշացնելը, խորհուրդներ տալը երբեք ավելորդ չի լինի:
Խորհուրդ հիասթափությունից ու ցավից ինքներդ ձեզ պաշտպանելու համար. պատրանքներ մի ստեղծեք: Հիշեք, որ ամուսնացած տղամարդիկ հազվադեպ են հեռանում ընտանիքից:
Ինչ չպետք է սպասել ամուսնացած ընկերոջից.
1. Հավատարմություն: Եթե նա դավաճանում է կնոջը քեզ հետ, ապա քեզ էլ կարող է դավաճանել մեկ ուրիշի հետ:
2. Քո կողքին կլինի, երբ անհրաժեշտ լինի նրա օգնությունը: Նա կարող է ավելի կարևոր գործեր ունենալ:
3. Նա քեզ ավելի է սիրում, քան կնոջը:
4. Որ տոները քեզ հետ կանցկացնի:

5. Որ միշտ կպատասխանի քո հեռախոսազանգերին, երբ ցանկանաս լսել նրա ձայնը:
6. Որ կցանկանա ծանոթանալ քո մտերիմ ընկերների ու հարազատների հետ: Նա կարծում է՝ որքան քիչ մարդ իմանա ձեր հարաբերությունների մասին, այնքան լավ:
7. Որ քեզ հետ կինո, թատրոն, ռեստորան կգա: Ձեռք ձեռքի տված կքայլեք այգում, չվախենալով, որ կնկատեն ձեզ:
8. Որ կհանդուրժի ձեր քմահաճույքները: Հավանաբար, տանը եղած խնդիրները նրան բավարար են, իսկ քեզ մոտ նա գալիս է դրական էմոցիաների հետևից:
9. Որ երբևէ կամուսնանա քեզ հետ:
Պետք է իմանալ, որ ինչ զգացմունք էլ նա ունենա քո հանդեպ, կա մի հանգամանք, որ կարող է փոխել նրան մեկ վայրկյանում, դա նրա բացահայտվելու վախն է: Իսկ մարդը, որի կյանքը կառավարում է վախը, չի կարող լինել ազատ, ազնիվ ու խղճով առաջնորդվել: