Մասկերանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ լավագույն հարձակվողն է»
15/03/2013 20:45

Մասկերանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ լավագույն հարձակվողն է»

«Բարսելոնի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն շարունակում է հիանալ իր թիմակից և հայրենակից Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղով` նրան համարելով ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն հարձակվողը:

«Դժվար է Մեսսիին նկարագրելու համար բառեր գտնելը, թեև կարծում եմ, բոլորն էլ գիտեն` ինչպիսի հզոր ֆուտբոլիստ է Լեոն: Նա ամենապրոֆեսիոնալ հարձակվողն է բոլոր այն ֆուտբոլիստների մեջ, ում մինչև հիմա պատիվ եմ ունեցել տեսնելու: Կարող եմ ասել, անգամ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:

Յուրաքանչյուր տարի նա ավելի ու ավելի գերազանց ֆուտբոլ է ցուցադրում և բարելավվում է որակական հատկանիշները: Վերջին 5 տարիների ընթացքում, հստակ կարող եմ ասել, Մեսսին չուներ հավասարը:
Այո, երբեմն լինում են անհաջող խաղեր, բայց անհնար է մշտապես լինել անթերի»,- նշել է Մասկերանոն:
 

Մասկերանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ լավագույն հարձակվողն է»