Երևանում հանդիպեցին ԱՊՀ ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները
15/03/2013 16:51

Երևանում հանդիպեցին ԱՊՀ ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները

Մարտի 14-15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 14-րդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նիստը կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կոմիտեն քննարկեց ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող մի շարք հարցեր:
 

Երևանում հանդիպեցին ԱՊՀ ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները