Նադալ. «Անհավանական է…»
15/03/2013 19:58

Նադալ. «Անհավանական է…»

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակչում 6:4, 6:2 հաշվով հաղթանակ է տոնել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, այս հաջողությունը համարում է անհավանական, քանի որ ավելի վաղ նա նույնիսկ մտածել չէր կարող, որ կհայտնվի կիսաեզրափակչում:

«Համաձայնվեք, որ սա անհավանական է: Առաջին սեթում ես հիանալի հանդես եկա, իսկ 2-րդը տարօրինակ ստացվեց։ Ռոջերը չէր պայքարում այնպես, ինչպես հաճախ է դա անում։ Միգուցե, նա ինչ-որ խնդիրներ ուներ և իրեն լավ չէր զգում։

2 շաբաթ առաջ ես չգիտեի՝ արդյոք կկարողանա՞մ խաղալ այստեղ, մինչդեռ դուրս եմ եկել կիսաեզրափակիչ։ Սա ինձ համար մեծ անակնկալ է: Հիմա յուրաքանչյուր հանդիպումն ինձ համար անչափ կարևոր է»,- նշել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ռաֆան ծնկի վնասվածք ուներ: 

Նադալ. «Անհավանական է…»