.jpg)
Վարչապետն ու ոստիկանապետը մասնակցեցին ոստիկանական շենքի բացմանը
Այսօր շահագործման է հանձնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը:
Վերանորոգված շենքի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Վերանորոգված շենքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ըստ Կառավարության հաղորդագրության՝ շուտով ամբողջովին պատրաստ կլինի նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր շենքը: