.jpg)
«Եվրասիանեթ». Ի՞նչն է կապում Հայաստանին և նորընտիր Հռոմի պապին
Ի՞նչն է կապում Հայաստանին և նորընտիր Հռոմի պապին: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Այժմ, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընտրեց նորընտիր Հռոմի պապին, Վատիկանում բոլորը փնտրում են այդ նորություններում շրջադարձային կետ: Հայաստանը, կարծես թե, գտել է այդ կետը:
Հայաստանի Առաքելական եկեղեցին ինքնամփոփ, բացառիկ ակումբ է, շատ ավելի փոքր, քան կաթոլիկ եկեղեցին, սակայն, Վատիկանի կողմից ցուցադրվող աջակցությունը կօգնի ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին: Հայկական սփյուռքը նշել է, որ նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը եղել է Արգենտինայում հայ համայնքի բարեկամ:
«Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը նշել է, որ Բերգոլիոն, ով իր գահակալության համար ընտրել է Ֆրանցիսկ անունը հաճախ ներկա է գտնվել 20-րդ դարում Օսմանյան Թուրքիայի կողմից էթնիկ հայերի կոտորածի զոհերի հիշատակին տրվող պատարագներին: Որպես եպիսկոպոս՝ նա կոչ է արել Թուրքիային խոստովանել հայերի դեմ իր կողմից իրականացված դաժանությունները:
Վատիկանը լոբբինգի համար անձեռնմխելի չէ և շատ էթնիկ հայեր, հատկապես նրանք, ովքեր բնակվում են Արգենտինայում, հուսով են, որ Բերգոլիոն հաստատակամ կլինի` հայերի կոտորածների վերաբերյալ իր դիրքորոշոման հարցում»,- գրում է պարբերականը: