.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)
Րոպեներ առաջ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հ. Աբրահամյանը նախ խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ, որից հետո նրան ընդառաջ է դուրս եկել Ր. Հովհաննիսյանը ու ծափողջյունների ներքո ձեռքով բարևել ԱԺ նախագահին:
«Մենք VIP սալոն պիտի մտնենք», - ասել է Ր. Հովհաննիսյանը ու ԱԺ նախագահին ուղեկցել դեպի վրանը:
Նրանց առանձնազրույցից հետո Հ. Աբրահամյանն ասել է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան, իսկ Ր. Հովհաննիսյանը խոստացել է զրույցի մանրամասները ներկայացնել երկուշաբթի օրվա ասուլիսում: Այս զրույցի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: