.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Երևանի քաղաքապետը լինելու է ժողովրդից մեկը
Պայքարը պատկանում է ողջ հայ ժողովրդին և ես միայն մի մասնիկն եմ այս ամենի: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց իրեն, և ինքն էլ ոչ մի քայլ չի անելու առանց ժողովրդի:
«Սրանից հետո ոչ միայն գործադիրը, այլև` դատական համարագրը պետք է ձևավորվի մեր կողմից` ժողովրդի կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես մասնակցեցին նախագահական ընտրություններին, այնպես էլ մասնակցելու են այդ ընտրություններին, որի ժամանակ իշխանությունը լինելու է ժողովրդինը:
««Ժառանգությունը» իր ցուցակը ներկայացնելու է հաջորդ շաբաթ. Երևանի քաղաքապետը լինելու է ժողովրդից մեկը: Երևանը վերադարձվելու է ժողովրդին»,- ասաց նա` հավելելով, թե մանրամասները կտրվեն հաջորդ «հաղթահավաքի» ժամանակ: