Ռուսական ռազմանավերը կմտնեն սիրիական Տարտուս նավահանգիստ
15/03/2013 20:05

Ռուսական ռազմանավերը կմտնեն սիրիական Տարտուս նավահանգիստ

Բալթյան նավատորմի «Կալինինգրադ» և «Ալեքսանդր Շաբալին» ռազմանավերը Բեյրութի նավահանգստից բացի մուտք կգործեն նաև ռուսական ռազմածովային ուժերի Տարտուս նավահանգստում գտնվող նյութա-տեխնիկական հենակետը:

Interfax գործակալության փոխանցմամբ՝  Բալթյան նավատորմի ռազմանավերի երթը ենթադրում է նավերի մուտք Տարտուս նավահանգիստ:

Տարտուսի ռազմակայանը ստեղծվել է 1971 թ.-ին` ԽՍՀՄ-ի և Սիրիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա:

Նյութա-տեխնիկական կայանը բաղկացած է 2 կառամատույցներից` 100 մետր երկարությամբ:

Ռուսաստանը նախատեսում է արդիականացնել կայանը, ինչը թույլ կտա ավելի արդյուվետ պայքար ծավալել Սոմալիի ծովահենների դեմ և ապահովել ռուսական ներկայությունը Միջերկրական ծովում:

 

Ռուսական ռազմանավերը կմտնեն սիրիական Տարտուս նավահանգիստ