.jpg)
Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա
Այսօր և վաղն ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. կտաքանա ևս 5-7 աստիճանով:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-23մ/վրկ, տեղ-տեղ, սաստիկ պոռթկումներով` 28մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:
Երևանում մարտի 15-ին և 16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում տեղ-տեղ մինչև 20մ/վրկ:
Գիշերը +12+14, ցերեկը +21+23, երեկոյան +12+14:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջիկա օրերին կանխատեսվում է ձյան ծածկույթի ինտենսիվ հալոցք, հնարավոր են վարարումներ և ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցառումներ, այդ թվում` ստուգել հեղեղատարերի և գետերի հուների անցանելիությունն ու վիճակը` ձնհալի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար: