Զարուհի Փոստանջյան. Երեկ ՍԴ-ում գործարք կատարվեց սատանայի հետ
15/03/2013 17:53

Զարուհի Փոստանջյան. Երեկ ՍԴ-ում գործարք կատարվեց սատանայի հետ

«Բոլոր նրանք, ովքեր մասնակցում էին Սահմանադրական դատանանում ընթացող դատավարությանը, հասկանում էին, որ գործարք են կատարել սատանայի հետ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում, խոսելով նախօրեին ՍԴ-ի կայացարած որոշման մասին, ասաց «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Բայց, իրականում, ՍԴ-ում գտնվողներն այդ գործարքից իրենց նվաստացած էին զգում և հասկանում, որ գործարքի մեջ են մտել սատանայի հետ»,- ասաց նա:

Զ. Փոստանջյանի խոսքով` ՍԴ-ն իր անգործությամբ նպաստում է, որ սատանան նորից դիմի իրենց:
 

Զարուհի Փոստանջյան. Երեկ ՍԴ-ում գործարք կատարվեց սատանայի հետ