17/03/2013 21:58
Է. Խուդյանի գործը տեղից շարժվեց. Վ. Մանգասարյանը երկամսյա կալանքի վերցվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարվել է ՊԵԿ-ի քննչական վարչության միջորդությունը և Վլադիսլավ Մանգասարյանին երկամսյա կալանքի վերցրել: Նա ձերբակալվել էր երկու օր առաջ ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքննությունից հետո:
Վ. Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար, մասնավորապես, նրան սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ: Բացի այդ, նա մեղադրվում է մի քանի քրեական գործերում ևս:
Շուրջ 1 տարի 10 ամիս է, ինչ հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչև այսօր գործի բացահայտման առումով որևէ առաջընթաց չկար:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Վ. Մանգասարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը նշել էր, որ Էդմոն Խուդյանը կողմից արված հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:
«Եթե Էդմոն Խուդյանը ներդրել է ընդամենը 1 մլն 600000 դոլար, ապա որտեղի՞ց կառուցման համար անհրաժեշտ մնացյալ գումարը: Իրականում, Էդմոն Խուդյանը ԱՄՆ-ում հանդես գալով որպես կառուցապատող, սկսած 2007թ սկզբից, սկսել է պայմանագրեր կապել` փոխարենը խոստանալով կառուցվելիք շենքում հատկացնել բնակարաններ: Այս ճանապարհով ստացված գումարի մի մասը` այն է 3 մլն 985000 հազար դոլար, Խուդյանը յուրացրել է, իսկ մնացած մասը ներկայացրել է որպես իրեն պատկանող «Արին Կապիտալ» ընկերության կողմից ներդրում Հայաստանում: Բացի դրանից Էդմոն Խուդյանի հետ պայմանագրեր կնքած անձանցից 12-ը սեփականության վկայականներ պարզապես չեն ստացել»,- ասել էր Հակոբ Ճարոյանը՝ հավաստիացնելով, որ այդ անձինք գումարը վճարել են անձամբ Խուդյանին: Վերջիններից շորթված գումարը կազմում է մոտ 1 մլն 500 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Էդմոն Խոդյանը մեղադրում է Վլադիսլավ Մանգասարյանին և մի շարք այլ անձանց Մաշտոցի 33/ա և 33/1 հասցեներում գտնվող շանքերի կառուցման գործընթացում իր և իրեն պատկանող «Արին կապիտալ» ընկերության միջոցները շորթելու մեջ:
Նախորդող հրապարակում` «Խուդյանի հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»