.jpg)
Անդրիաս Ղուկասյան. Ապրիլի 9-ին բոլորը պետք է լինեն Ազատության հրապարակում
Բոլոր կուսակցություններն ապրիլի 9-ին պետք է լինեն Ազատության հրապարկում: Այս մասին բաց քաղաքացիական խորհրդի նիստի ժամանակ Ազատության հրապարակում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Սա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» խնդիրը չէ: Եկել է ժամանակը, որ այն ուժերը, որոնք ասում էին, թե ժողովրդի կողքին են, ապացուցեն դա: Նրանք ապրիլի 9-ին պետք է լինեն Ազատության հրապարկում, իսկ եթե չլինեն, ապա ընդունում են ընտրությունների արդյունքները»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` մոտ 20 օր ժամանակ կա և այդ ընթացքում հնարավոր է մոբիլիզացնել ուժերը:
«Անօրինական ռեժիմից ազատվելը դա ժողովրդի պատասխանատվությունն է»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը: