.jpg)
Foreign Policy Journal. Բաքուն քաղաքական անորոշության մեջ է «խրվել»
Foreign Policy Journal-ը տպագրել է հոդվածագիր Բայրամ Բալչիի` «Ադրբեջանից դիտել սիրիական ճգնաժամը» վերլուծական հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.
«Ադրբեջանը երկու տասնամյակ շարունակ անկախ է եղել և այդ ընթացքում ո՛չ ուժեղ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հարաբերություններ է հաստատել Սիրիայի հետ: Տարածաշրջանային աշխարհաքաղաքական ասպարեզում նրանք կանգնած են տարբեր կողմերում, Սիրիան` Ռուսաստանի և Հայաստանի մտերիմ դաշնակիցն է, այնտեղ մեծ հայկական սփյուռք կա: Ադրբեջանը ցանկանում է ռուսական ազդեցությունից ազատվել: Սակայն, Ադրբեջանը և Սիրիան դեռևս 1992 թ.-ին հաստատել են դիվանագիտական երկկողմ հարաբերություններ:
Արաբական գարնան սկսվելուց ի վեր, Բաքուն քաղաքական անորոշության մեջ է «խրվել»: Նախկին խորհրդային բռնատիրական վարչակազմերից շատերը այդ ապահով չեն զգում իրենց և ձեռնարկել են բացառիկ միջոցներ՝ սեփական պաշտպանության համար:
Ադրբեջանի և Սիրիայի վարչակազմերի համադրությունն ավելի քան ապշեցուցիչ է: Ե՛վ Ալիևը, և՛ Ասադը գահը ժառանգել են իրենց հայրերից և համակարգը դարձրել են տոհմական բռնատիրություն:
Բաքուն չի կարող բացեիբաց աջակցել Սիրիայի ընդդիմությանը, սակայն բազմիցս մեղադրել է Ասադի վարչակազմի` քաղաքացիներին ճնշումների թիրախ դարձնելու միտումը: Ադրբեջանը, սակայն, խախտեց իր «լռությունը» և կտրուկ արձագանքեց այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին Սիրիայի հայ փախստականներին հաստատվել Ղարաբաղի տարածքում:
Բաքուն ակնհայտորեն շահագրգռված չէ Դամասկոսի վարչակազմը փոխելու հարցում: Դա կապացուցի, որ մարդիկ ճիշտ են և կարող է տապալել բռնատիրական վարչակազմը, որը շատ նման է Բաքվի` Ալիևի ռեժիմին: Սիրիայի ընդդիմության հաղթանակը կարող է քաջալերել Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին` նույն պայքարը ձեռնարկել: Ալիևը բնականաբար չի ցանկանում իր «ոտքին կրակել»` աջակցություն ցուցաբերելով Սիրիայի ընդդիմությանը:
Տարածաշրջանում սունիների և շիաների պառակտումը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի ազգային կայունության համար: Անառարկելի է այն փաստը, որ Ադրբեջանը շատ քիչ է տեղեկացված և անգամ հետաքրքված չէ, թե ինչ է տեղի ունենում Միջին Արևելքում: Այնուամենայնիվ, կրոնական առաջնորդները, ակտվիստները մեծ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում, քանի որ կրոնական նույն սցենարը կարող է կրկնվել Ադրբեջանում»: