.jpg)
Երևանում կայացավ Խուլիո Իգլեսիասի համերգը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի համերգը:
Համերգի ընթացքում հնչեցին Իգլեսիասի գրեթե բոլոր հայտնի կատարումները` «La gota fria», «Intro», «Amor Amor», «Natalie», «Galicia»,«Echame a mi la culpa» , «My sweet lord», «Mammy blue», «Me siento de aqui», «Let it be me», «Carusso», «Ne me quites pas», «Careless whisper», «Cumparista», «All of you», «Always on my mind», «I want to know» և այլ երգեր: Համերգի ողջ ընթացքում եգիչը զրուցեց հայ հանդիսատեսի հետ, պատմեց իր հայ ընկերների, և մասնավորապես, Շառլ Ազնավուրի հետ ընկերության մասին:
Խ. Իգլեսիասը Հայաստան է ժամանել սեփական ինքնաթիռով, երաժիշտների, բեք-վոկալային երգիչների, պարողների ուղեկցությամբ:
Համերգին ներկա էին մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ: Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ից: Հայաստանից երգիչը մեկնելու է Դուբայ: