.jpg)
Կադիրով. «Խոսքերս երբեք հետ չեմ վերցնի»
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կրել Ռուսաստանի ֆուտբոլային միության ցանկացած պատիժը` «Ռուբինի» հետ ՌԴ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Թերեքի» խաղի գլխավոր մրցավար Միխայիլ Վիլկովի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար: Նա ավելացրել է նաև, որ իր խոսքերը հետ չի վերցնի:
«Այդ միջադեպի կապակցությամբ ՌՖՄ-ի ցանկացած որոշում մեզ համար օրենք կլինի: Որքան էլ ծանր լինի, մենք պատրաստ ենք ընդունել այն,- նշել է Կադիրովը:- Ես խաղին ներկա էի երկրպագուի կարգավիճակում: Սիրում եմ իմ թիմին` «Թերեքին»: Գործնականում նրա բոլոր տնային հանդիպումներին ներկա եմ լինում, իսկ երբ չի ստացվում, խաղին հետևում եմ հեռուստացույցով: Եթե դուք նկատել եք, ես երբեք չեմ նստում: Կանգնած եմ խաղը նայում: Դա հարգանքի տուրք է թիմին, նրա ֆուտբոլիստներին: Որովհետև մարզադաշտում առաջին հերթին երկրպագու եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ»: