Ռոման Աբրամովիչի ֆրանսիացի փաստաբանին մահացած են գտել
18/03/2013 21:04

Ռոման Աբրամովիչի ֆրանսիացի փաստաբանին մահացած են գտել

Ֆրանսիացի հայտնի փաստաբան Օլիվյե Մեցներին այս գիշեր մահացած են գտել իրեն պատկանող կղզուց ոչ հեռու` Մորբիան նեղուցի ջրերում: Նշենք, որ Մեցները միլիարդատեր Ռոման Աբրամովիչի և այլ հանրաճանաչ մարդկանց փաստաբան էր: Այս մասին տեղեկացնում է Le Monde:

Նախնական վարկածի համաձայն՝ փաստաբանն ինքնասպան է եղել: Կղզում գտնվող նրա առանձնատանը ոստիկանությունը նամակ է գտել, ինչն էլ առաջ է բերել ինքնասպանության վարկածը:

Մեցները համարվում էր աշխարհի լավագույն փաստաբաններից մեկը: Նրան հաճախ անվանում էին «գանգստերների փաստաբան»:


 

Ռոման Աբրամովիչի ֆրանսիացի փաստաբանին մահացած են գտել