.jpg)
Սատարով. Բաքուն խիստ զգայուն է թուրք-հայկական հարաբերությունների նկատմամբ
Vestnik kavkaza-ը պարբերականը տպագրել է հոդվածագիր Օրհան Սատարովի` «Հայկական թեման Բաքվի և Անկարայի հարաբերություններում» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Տարածաշրջանային դաշնակիցների` Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունները կրկին պատնեշի են հանդիպել: Այն նորությունը, որ Թուրքիան մոտ ապագայում ծրագրում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել, լրջորեն բարկացնում է Բաքվին: Ըստ մի շարք ԶԼՄ-ների, ապրիլի 3-ից Երևան-Վան երթուղով թռիչքներ են իրականացվելու: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ հապշտապ շնորհավորանքը ևս Բաքվի համար ոչ հաճելի անակնկալ էր:
Գաղտնիք չէ, որ Բաքուն ծայրահեղ զգայուն է թուրք-հայկական հարաբերությունների հետագա կարգավորման հարցի շուրջ: Սա ակնհայտ էր դեռևս 2009-ին, երբ, Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով, Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարի կողմից, սառեցվեցին:
Այստեղ այլ հարց է, որն անհանգստացնում է Բաքվին: Դատելով Թուրքիայում նոր օրենսդրական նախաձեռնությունից, ինչպես նաև՝ օդային ծառայության վերականգնումից, դեպի Հայաստան երկաթգծի վերականգնումը չի բացառվում:
Այսօր մենք ականատես ենք հայկական թեմայի պատճառով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածության նոր փուլին: Հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Անկարա տարածաշրջնային աշխարհաքաղաքական առանցքի վերջին լուրջ բախումները, այն կարող է ձախողվել, ինչն անխուսափելիորեն կհագնեցնի տարածաշրջանային նոր տակտիկական դաշինքների ստեղծմանը»: