.jpg)
Times of Oman. Եվրոպական տանգո Պուտինի բռնապետության հետ
Times of Oman պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից իրականացվող քաղաքականությանն ու «Եվրոպական տանգո Պուտինի բռնապետության հետ» վերնագրով հոդված տպագրել:
«Արևմտյան Եվրոպայում հետաքրքիր երևույթ է նկատվում. այն կուսակցությունները, որոնք ավանդաբար հանդես էին գալիս հակակոմունիստական և հակառուսական գաղափարներով, հիմա հիացմունքով եմ խոսում, անգամ աջակցություն են ցուցաբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմին:
Հաշվի առնելով «պուտինիզմի» գաղափարական անորոշ արմատները՝ այս միտումը, կարծես, շփոթեցնողն է: Վերջապես, «պուտնինիզմը» բնութագրվում է Արևմուտքին և Արևմտյան ժողովրդավարությանը, ազատականությանը, կոմունիզմին ու անհատականության դեմ գաղափարներով:
Պուտինի հասարակական վարկանիշը հետևյալն է` ուժեղ և կենսունակ, արկածախնդիր մարդ, լուսանկարներում նրա պատկերից կարելի է հետևյալ եզրահանգման գալ` ուժեղ, խարիզամատիկ լիդեր»,- նշված է հոդվածում: