.jpg)
Ս. Հասրաթյան. Ադրբեջանն իր բանակային միջադեպերը փորձում է վերագրել Արցախին
«Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը որոշակի պարբերականությամբ ստահոդ տեղեկություններ տարածում: Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը՝ Aysor-ին ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն իր բանակում արձանագրվող միջադեպերը ցանկացած առիթով փորձում է Արցախի ՊԲ ստորաբաժանումներին վերագրել, ինչն ակնհայտորեն չի ստացվում:
«Նման բան չկա, ղարաբաղյան կողմը խստորեն պահպանում է հրադադրի ռեժիմի կանոնները»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկություններ է տարածել այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում, հայկական կողմից, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: