.jpg)
Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գնա
Նախագահ Սերժ Սարգսյանը չի այցելի Ազատության հրապարակ: Չնայած այս հանգամանքին` նա կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության փոխանցմամբ` այս մասին նախագահը հայտարարել է այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Նախագահը չի հրապարկել ապագա վարչապետի անունն ու նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում և աշխատավարձերի բարձրացում, գնաճի տեմպերից ավելի շատ։
Նախորդող հրապարակումներ` Րաֆֆի Հովհաննիսյանը խաչ է քաշել Սերժ Սարգսյանի առաջարկների վրա
Սերժ Սարգսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում