Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները` ըստ Սերժ Սարգսյանի
18/03/2013 22:58

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները` ըստ Սերժ Սարգսյանի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի և խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը:

Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ: Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները: Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը: Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը և ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդող հրապարակումներ` Րաֆֆի Հովհաննիսյանը խաչ է քաշել Սերժ Սարգսյանի առաջարկների վրա

Սերժ Սարգսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում

Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գնա

Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր երեք «ոչ»-երը

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները` ըստ Սերժ Սարգսյանի