Սերժ Սարգսյանը՝ Շիրակում իր պարտության մասին
18/03/2013 23:55

Սերժ Սարգսյանը՝ Շիրակում իր պարտության մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Շիրակի մարզում իր պարտությանը. «Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենամ Գյումրի քաղաքում, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պրոբլեմներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլև որովհետև մենք մեր կուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել: Տեսաք, մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին, աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք, նախագահական ընտրությունների ժամանակ որևէ աջակցություն չստացանք»:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նշել է, որ երբ ասում  է այս մասին, դա չի նշանակում, որ վիրավորված է կամ նեղացած շիրակցիներից կամ Գյումրիից:

«Եվ քանի որ պետք է ասեմ, ես կրկնում եմ իմ այն արտահայտությունը, որ ես արել եմ տարիներ առաջ, որ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը՝ այն քաղաքացիների, ովքեր ինձ կողմ են քվեարկել, այն քաղաքացիների, ովքեր ինձ դեմ են քվեարկել, և իհարկե, այն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես, քվեարկության չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն՝ խնդիրներ կան, ուրեմն պրոբլեմներ կան  այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէին»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նախորդող հրապարակումներ` Րաֆֆի Հովհաննիսյանը խաչ է քաշել Սերժ Սարգսյանի առաջարկների վրա

Սերժ Սարգսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում

Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գնա

Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր երեք «ոչ»-երը

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները` ըստ Սերժ Սարգսյանի

Սերժ Սարգսյանը՝ Շիրակում իր պարտության մասին