11 օրում շրջակա միջավայրին 1.15 մլն դրամի վնաս է հասցվել
18/03/2013 11:09

11 օրում շրջակա միջավայրին 1.15 մլն դրամի վնաս է հասցվել

Բնապահպանական պետական տեսչության կողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 429.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 50.0հազ,դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:  

11 օրում շրջակա միջավայրին 1.15 մլն դրամի վնաս է հասցվել