.jpg)
Վոլոչկովան սկանդալային բացահայտումներ է արել թատրոնների ներքին խոհանոցից
Մեծ թատրոնի ադմինիստրացիան ստիպում է այնտեղ աշխատող բալետի պարուհիներին ինտիմ ծառայություններ մատուցել թատրոնի ղեկավարությանը: Նման հայտարարություն է արել թատրոնի նախկին մենապարուհի Անաստասիա Վոլոչկովան: Բացի այդ բալետի պարուհին ավելացրել է, որ աղջիկների ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուրը` նաև թատրոնից դուրս, եթե համապատասխան գումարը վճար:
«Հրաժարվելու դեպքում` աղջիկներին սպառնում են մեծ անախորժություններով,- ասել է Վոլոչկովան,- ադմինիստրացիայից պարզապես ցուցակով կանչում են աղջիկներին ու ասում` դու այսօր այսինչ հավաքույթiն ես գնալու ու մնալու ես ողջ գիշեր»,- պատմել է Վոլոչկովան:
Utro.ru-ի հետ զրույցում Վոլոչկովայի հանրային կապերի պատասխանատու Նատալյա Նիկիտինան հաստատել է այս տեղեկատվությունն ու ավելացրել, որ բալետի պարուհիներն անձամբ երբեք որևէ գումար չեն ստացել:
Հիշեցնենք, որ Վոլոչկովան օրեր առաջ արդեն հայտարարել էր, որ Մեծ թատրոնում տեղի են ունենում երևույթներ, որոնք շատ խորը մտածելու տեղիք են տալիս: