.jpg)
Մոշե Յաալոնը նշանակվել է Իսրայելի նոր պաշտպանության նախարար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իսրայելական բանակի նախկին գլխավոր հրամանատար Մոշե Յաալոնին նշանակել է պաշտպանության նախարար:
BBC-ի փոխանցմամբ` Յաալոնը գլխավորել է Իսրայելի բանակը 2002-2005 թթ.-ին և դեմ էր արտահայտվում Գազայի հատվածից իսրայելական բանակի դուրս բերմանը:
Նեթանյահուն նշել է, որ Յաալոնը ունի բավականին մեծ փորձ` պաշտպանության նախարարությունը գլխավորելու համար:
Մոշե Յաալոնը այդ պաշտոնում կփոխարինի Էհուդ Բարաքին, ով որոշել է լքել մեծ քաղաքականությունը:
Նշվում է, որ Իսրայելր նոր կառավարության երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր: