.jpg)
Աբորտներ. Հայաստանում 100 հղի կնոջից ծննդաբերում է միայն 63-ը
Աբորտները ողջ աշխարհում ունեն թերգրանցման խնդիր, Հայաստանում էլ ոլորտը թերի վիճակագրության է ենթարկվում. Ծայրահեղ դեպքում հնարավոր է ընդհանուր պատկեր ստանալ: Վերջին տարիներին գրանցվում է 10 հազար վիժում, որից մոտ 7 հազար արհեստական, 3-3.5 հազարը ինքնաբեր:
Հայաստանում 3 անգամ 2000, 2005 և 2010 թ.-ին ոլորտը ամբողջացնելու համար անցկացվել է այլընտրանքային ժողովրդական առողջապահության հետազոտություն:
Ըստ այդ արդյունքների, 2000 թ-ին հարյուր հղիացած կանանց 38 տոկոսն է ծննդաբերել, 2005 թ.-ին 48 տոկոս, 2010-ին` 63 տոկոս:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Մոր և մանկան առողջության պահպանության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նման տոկոսային փոփոխությունը հօգուտ ծննդաբերության` գնահատում է սեռական կյանքի նկատմամբ երիտասարդների իրազեկվածության բարձացման տեսնակյունից և համոզված է, որ երիտասարդ սերունդը հղիությունից պաշտպանվելու տարբեր միջոցներ է կիրառում:
Մարզերում անցկացված հարցումը նույնպես, ըստ Ան ներկայացուցչի, փաստում է, որ մարզաբնակ կանանց 98 տոկոսը օգտագործում է որևէ հակաբեղմանվորիչ:
Հայաստանում պահպանակաների օգտագործման տոկոսը 7-ից բարձրացել է 14 տոկոսի:
Այսօր շատ եվրոպական երկրներում, Ամերիկայում, նաև Հայաստանում օրենսդրորեն թույլատրվում է մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը` դեղորայքային կամ վիրահատական միաջմտությամբ, ընդ որում, դեղորայքային ընդհատումը բժշկի հսկողությամբ, ապահովում է 98-99 տոկոս արդյունք:
Գայանե Ավագյանը անդրադարձավ Հայաստանում առանց բժշկի հղիությունն ընդհատելու խնդրին, նշեց, որ շատ հաճախ կանայք չեն դիմում բժշկի, այլ արդեն փորձ ունեցող հարևանու կամ ընկերուհու օգնությանն են դիմում, արդյունքում հաճախ արյունահոսությամբ կանանց հասցնում են հիվանդանոց:
Մասնագետը պարզաբանում է, որ հղիության ընդհատման դեղորայքային փորձը շատ հաճախ ճիշտ չի լինում, ընդունում են ոչ այն պարբերականությամբ, ինչ պետք է և արդյունքում գնելով առավել էժան դեղամիջոց, որը 76 տոկոսով է արդյունավետ լինում, արյունահոսում են. Արդյունքում 24 տոկոս բարդություն:
Նախարարությունը աբորտների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքում է հիվանդանոցներից տրված տեղեկատվության հիման վրա. 2000 թ-ին գրանցվել է 3 687 ինքնաբեր վիժում` տարբեր պատճառներով, այդ թվում՝ ցանկալի հղիություններ, 2011 թ-ին՝ 3 796 ինքնաբեր վիժումներ:
Ինչ վերաբերում է կրիմինալ աբորտներին, ապա նախարարությունը դրա վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունի:
Հայաստանը աբորտների թվով հետ է Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, սակայն առաջ է Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից. Երկրներ, որտեղ կանայք առավել հետևողական են իրենց առողջության հանդեպ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` թեև վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնցից կեսը` ոչ անվտանգ պայմաններում։
Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13 %-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահանում են 70 հազար կանայք, տասնյակ հազարավորները տառապում են դրա բարդություններից։
Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալների (2005 թ.)` Հայաստանում կանայք իրենց ողջ վերարտադրողական կյանքի ընթացքում կատարում են միջինում 1,8 աբորտ։ Աբորտով հղիությունը ընդհատած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2,6։