Ալի Լարիջանին Նովրուզի առթիվ շնորհավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
22/03/2013 20:40

Ալի Լարիջանին Նովրուզի առթիվ շնորհավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին 11 երկրների խորհրդարանների ղեկավարներին շնորհավորել է Նովրուզի առթիվ:
Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի Մեջլիսի նախագահը բացի տարածաշրջանի մուսուլմանական երկրներից (Տաջիկստան, Թուրքմենստան, Ղազախստան,Ուզբեկստան և այլն), շնորհավորել է նաև Հայաստանին և Վրաստանին:

Ալի Լարիջանիի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. «Նովրուզը՝ որպես հարուստ և հին մշակույթ ունեցող ազգերի ազգային ինքնության կարևոր արտահայտչամիջոց, պատմության ընթացքում եղել է եղբայրության, խաղաղության և բարեկամության խորհրդանիշ»: 

Ալի Լարիջանին Նովրուզի առթիվ շնորհավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին