Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը Իվան Վոլինկինն է
22/03/2013 10:57

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը Իվան Վոլինկինն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին:

Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Կրեմլի կայքի իրավական տեղեկատվության բաժնում:

Վոլինկինի մինչ այդ աշխատում էր Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Մինչ այդ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Վյաչեսլավ Կովալենկոն:
 

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը Իվան Վոլինկինն է