.jpg)
ՊՆ. Զինծառայող անզգուշության պատճառով վիրավորվել է. Վիճակը ծանր է
Սյունիք մարզի Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, մարտական դիրքում, նախնական տվյալներով, զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում) գլխի շրջանում վիրավորում է ստացել և տեղափոխվել Ագարակի հիվանդանոց: Այս մասին Aysor.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զինծառայող Սարգիս Արմենի Կարապետյանը (1985 թվական) դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով սերժանտ:
«Բժիշկները վերջինիս առողջական վիճակը կայուն ծանր են գնահատում»,- հավելեց նա: