.jpg)
Բաքվում կայանալիք ամերիկա-եվրոպական համաժողովը հետաձգվել է
Բաքվում ապրլի 17-21-ը նախատեսված ամերիկա-եվրոպական երիտասարդ առաջնորդների համաժողովը հետաձգվել է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել ընդդիմության ներկայացուցիչներին մասնակցել այդ միջոցառմանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է զետեղել նախկինում այլակարծության համար ազատազրկման ենթարկված քաղաքական ակտիվիստ Էմին Միլլին:
«Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ճնշում է գործադրել գերմանացի կազմակերպիչների վրա և արդյունքում երիտասարդ առաջնորդների կոնֆերանսում նախ ինձ հեռացրել են խոսնակի և մասնակիցների ցանկից, իսկ հետո ընդհանրապես հետաձգել Բաքվում կայնալիք մեծ իրադարձությունը»,- գրել է նա:
Գերմանացի կազմակերպիչները հետևյալ նամակն են ուղարկել է բոլոր մասնակիցների և խոսնակներին.
«Հարգելի ամերիկա-եվրոպական երիտասարդ առաջնորդների կոնֆերանսի մասնակիցներ` ցավով տեղեկացնում ենք Ձեզ, որ հետաձգում ենք 2013 թ ապրիլի 17-21 Բաքվում կայանալիք երիտասարդ առաջնորդների կոնֆերանսը: Կոնֆերանսի հետաձգման պատճառը` Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կտուկ մերժում էր` թույլ տալ ընդդիմադիրներին մասնակցել իրադարձությանը, մի որոշում, որն ամբողջովին խախտում է երկուստեք համաձայնությունը: Մինչև անցյալ գիշեր, մենք շատ մեծ հույսեր էինք կապում, որ երկու կազմակերպությունները կգան ընդհանուր համաձայնության, սակայն կենտրոնի անբարյացկամությունը հանգցերեց նրան, որ մենք որոշեցինք դադարեցնել մեր համագործակցությունը նրանց հետ: Դժբախտաբար, այլընտրանք չկա:
Ավելի քան երեսուն տարի կազմակերպելով գերմանա-ամերիկյան, եվրոպա-ամերիկյան և անցյալ տարի գերմանա-չինական երիտասարդ առաջնորդների կոնֆերանսները, մենք երբեք ստիպված չենք եղել հետաձգել համաժողով: Մենք հիասթափված ենք, քանի որ դուք անհամբեր սպասում էիք, որ նման երիտասարդ տաղանդավոր առաջնորդների խումբ միավորվեր»: