.jpg)
Սարկոզիին մեղադրանք է ներկայացվել. «Բետանկուրի գործը» նոր թափ է առնում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել՝ L'Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրից անօրինական ճանապարհով 2007 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ գումար ստանալու համար: Այս մասին Associated Press-ը տեղեկացել է Սարկոզիի փաստաբան Անտուան Ժիլոտտայից:
Նախնական մեղադրնաք Սարկոզիին առաջադրել է դատական քննիչ Ժան-Միշել Ժանտիլը՝ մի քանի ժամ տևած հարցաքքնությունից հետո:
Մինչ այդ նախկին նախագահը Արդարադատության պալատում հանդիպել է Բետանկուրի հետ, առերեսման ժամանակ տիկինը հայտարարել է, որ ինքն անձամբ է ծրարի մեջ դրված 50 հազար եվրոն փոխանցել Սարկոզիին, որի մասին որևէ զեկույցում ամրագրված չէ: Այս հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրավապահ մարմինները կասկածում են, որ իրականում Սարկոզին Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից 2007-ին 150 հազար դոլար է ստացել:
Ֆրանսիական դատախազությունը նույնպես կասկածում է, որ բացի երկրի նախագահից, անօրինական նվիրատվություններ կարող են ստացած լինել նաև այլ պաշտոնյաներ, մասնավորապես Աշխատանքի նախկին նախարար Էրիկ Բերտը և նրա կուսակիցները: Նշենք, որ Բերտը ներկայացնում է «Ազգային միաբանություն» կուսակցությունը:
«Բետանկուրի գործի» նախաքննությունն ակտիվացավ նախորդ ամառ, Սարկոզիի՝ պաշտոնից հեռանալուց հետո: Ֆինանսական ոստիկանության աշխատակիցներն այդ ժամանակ խուզարկեցին Սարկոզիի ու Բետանկուրի բնակարաններն ու գրասենյակները: Նախորդ տարվա նոյեմբերին Սարկոզին, ով հերքում էր իրեն առաջադրած մեղադրաքը, ներկայացավ առաջին հարցաքննությանը, որը տևեց 12 ժամ: Արդյունքում, Ֆրանսիայի նախկին նախագահը կասկածյալից դարձավ վկա: Սակայն դատական քննիչ Ժանտիլը հասկացրեց, որ Սարկոզիի մասով հետաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին հաղորդում է Utro.ru կայքը: