.jpg)
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն, այսպես թե այնպես, առաջին տեղում է լինելու
Երևանը ամբողջ հայ ժողովրդինն է: Խոսելով ավագանու ընտրությունների մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Երևանը գրավված չէ, իսկ նրա կառուցմանը պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը: Սա ՀՀԿ-ի ընտրությունը չէ, մեր ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կռվում են Երևանի համար»,- ասաց Գ. Սահակյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է լինի մայիսի 5-ին, որ ՀՀԿ-ն չհաղթի ավագանու ընտրություններում, Գ. Սահակյանը նշեց, թե ՀՀԿ-ն, այսպես թե այնպես, առաջին տեղում է լինելու, իսկ «եթե շատ լավ աշխատի, ապա մեծամասնություն կկազմի»: