Միջազգային կազմակերպություններն՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների
22/03/2013 21:57

Միջազգային կազմակերպություններն՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների

Ադրբեջանի հարցով միջազգային գործընկերային խումբը (IPGA), Լրագրողերի ազատության և անվտնագության ինստիտուտը (Reporters without borders), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Իրավունքների ակումբը և Մեդիա իրավունքների ինստիտուտը, ինչպես նաև՝ մի շարք այլ միջազգային իրավապշտպան կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում ինը լրագրողների, իրավապաշտպանների և ցուցարարների հանդեպ հետապնդումները: Այս մասին տեղեկացնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտոնական կայքը:

CPJ-ն նշում է, որ 2013 թվականին, Ադրբեջանում ազատ արտահայտվելու համար մարտ ամիսն ամենադաժանն էր. Նրանք, ովքեր ազատ խոսում էին, այլընտրանք էին առաջարկում կամ էլ քննադատում իշխանություններին, կյանքի գնով կամ էլ զոհաբերությամբ պատասխան էին տալիս:

«Աշխարհը հետևում է Ադրբեջանում այլախոհների հանդեպ տեղի ունեցող հետապնդումներին: Մենք ցանկանում ենք մեր խորը մտահոգությունները և լուրջ կասկածանքները հայտնել Ադրբեջանի կառավարության` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Մենք լրջորեն մտահոգված եք, որ եթե Ադրբեջանի կառավարությունը անմիջապես չվերացնի ազատ արտահայտվելու, հավաքների ազատության հարցում բոլոր սահմանափակումները, այս տարի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ազատ և արդար չեն կարող լինել»,- նշել է Ադրբեջանի Լրագրողների ազատության և պաշտպանվածության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը:

Ադրբեջանի հարցով միջազգային գործընկերային խումբը (IPGA), Լրագրողերի ազատության և անվտանգության ինստիտուտը (Reporters without borders), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Իրավունքների ակումբը և Մեդիա իրավունքների ինստիտուտը կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին`

• Անմիջապես և անվերապահորեն ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանքի տակ են գտնվում կամ ազատազրկման են դատապարտվել` իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար` Ավազ Զեյնալի, Ֆարազ Նովրուզօղլու, Ֆուադ Հուսեյնով, Հիլալի Մամեդով, Թոֆիգ Յագուբլու և այլն:
• Անմիջապես և անվերապահորեն ազատ արձակել Իլգար Մամեդովին:
• Անհապաղ ազատ արձակել Ռաշադ Հասանովին, Շահին Նովրուզլուն Բախտիրա Գուլիևին և Մամմադ Ազիզովին և թույլ տալ, որ նրանց մոտ իրավաբաններ այցելեն:
• Անկախ հետաքննություն ապահովել լրագրող Խադիջա Իսմայիլովայի շանտաժի ենթարկման հարցում և պատվիրատուներին արդարադատության առաջ կանգնեցնել
• Հետաքննել և դատական կարգով հետապնդել լրագրողների դեմ իրկանացված բոլոր բռնությունները կամ ոտնձգությունները. իրականացնողներին և պատվիրատուներին կանգնեցել արդարադատության առաջ:
• Հարգել ազատ արտահայտվելու, հավաքների և խաղաղ ցույցերի իրավունքները: Ձեռնպահ մնալ իրավապաշտպաններին, լրագրողներին և այլոց, ովքեր քննադատել իշխանություններին սպառանալիքների թիրախ դարձնել:
 

Միջազգային կազմակերպություններն՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների