.jpg)
Մուսա Մուրթազալիևը բավարարվեց արծաթե մեդալով
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներակայացնող 84 կգ քաշային դաղստանցի Մուսա Մուրթազալիևը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաջողությամբ էր հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը և դուրս եկել եզրափակիչ` 3:1 հաշվով պարտության մատնելով մոլդովացի ըմբիշ Պյոտր Յանուլովին: Մինչ այդ նա առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Իբրահիմ Ալդատովի նկատմամբ:
Մայրցամաքային չեմպիոնի կոչման համար Մուսա Մուրթազալիևի մրցակիցը տանտերերի ներկայացուցիչն էր` Դաթո Մարզագիշվիլին: Հասկանալի էր, որ թբիլիսյան մարզահամալիրի տրիբունաները ջերմորեն կերկրպագեն Մարզագիշվիլուն: Եվ այդ «վայրենի» աջակցության պայմաններում վրացի մարզիկը 2:0, 2:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի հավաքականի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մուրթազալիևը բավարարվեց արծաթե մեդալով: