Ոստիկանները փակել են ԱԺ մուտքերը
22/03/2013 15:45

Ոստիկանները փակել են ԱԺ մուտքերը

ԱԺ դիմաց բազմաթիվ լրագրողներ կան: Ինչպես Aysor.am-ի թղթակիցն է հաղորդում՝ ոստիկանները փակել են մուտքերը, թույլ չեն տալիս ներս մտնել: Քիչ  առաջ ԱԺ բակ մտավ քրեագիտական մեքենա: Բակում աշխատանքներ են տարվում:

Լրագրողներին դեռևս ոչ ոք չի մոտեցել:  ԱԺ մուտքի մոտ հավաքվածների շրջանում խոսում են, որ վիրավորին ոչ թե հիվանդանոց են տեղափոխել, այլ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նշենք, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները պատմել են, որ ԱԺ ներխուժած երիտասարդը ներկայացել է  որպես Հիսուս Քրիստոս և հրաժարվել ենթարկվել Անվտանգության աշխատակիցների հրահանգներին:

Նախորդող հրապարակում՝ Կրակոցներ Ազգային ժողովի մոտ. Ոստիկանությունը մեկնում է դեպքի վայր
 

Ոստիկանները փակել են ԱԺ մուտքերը