Ադրբեջանցիները սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը
22/03/2013 21:46

Ադրբեջանցիները սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը

Վերջին շրջանում Ռուսաստանում մեծ ծավալների են հասել ծագումով ադրբեջանցի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից հանցագործությունների թիվը, ինչպես նաև նրանց կողմից ծայրահեղ իսլամական արմատական գաղափարների տարածման փորձեր ՌԴ-ան տարբեր հատվածներում: Խնդիրը կայանում է նրանում, որ 20-րդ դարի վերջում Ռուսաստանի ադրբեջանական համայնքներում բավական լայն թափ ստացած այս գործընթացներն արդեն 21-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում իրենց զգացնել տվեցին, իսկ այն ինչ ներկայումս նկատվում է Ռուսաստանի ադրբեջանական համայնքներում, մտահոգիչ է ոչ միայն սովորական ադրբեջանցիների, այլև հենց էթնո-դավանական բազմազանություն ներկայացնող Ռուսաստանի համար:

Խնդրի ակունքները բավական խորն են, որոնք էլ պայմանավորում են վերջին շրջանում ադրբեջանական համայնքներում (ոչ միայն Ռուսաստանում) առկա բացասական գործընթացները:

Ադրբեջանից դուրս կրթություն ստացող երիտասարդներից շատերին ալիևյան իշխանություններն անվստահությամբ և ոչ բարիացակամ են վերաբերվում, ինչն էլ ստիպում է այդ երիտասարդներին չվերադառնալ Ադրբեջան և համալրել ադրբեջանական համայնքներն ամբողջ աշխարհում, որոնց մեջ զգալի թիվ են կազմում նաև արմատական գաղափարախոսությամբ տոգորված ադրբեջանցիները: Այս պրոցեսը նկատվում է նաև Ադրբեջանում բնակվող երիտասարդների շրջանում, որոնց, միայն շիական իսլամական ուղղությանը չհետևելը որոշ չափով նրանց վրա ծայրահեղ իսլամականի և ահաբեկչի դրոշմ է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից: Հատկապես այս խնդիրը ակտուալ է Ադրբեջանի հյուսիսում, որտեղ մեծամասնություն կազմող սուննիական իսլամի, վերջինիս մեջ գնալով ուժեղացող ծայրահեղ արմատական տրամադրությունների ավելացումը, և Ադրբեջանին սահմանակից ռուսական Դաղստանում առկա իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների հետ ադրբեջանցի իսլամականների փոխազդեցությունը հնարավորություն է տալիս նրանց տեղափոխվել Ռուսաստան` այնտեղ իրականացնելով իրենց իսլամական կոչը, ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ մյուս մուսուլմանների շրջանում: Ասածիս ապացույցն է ռուսական ԶԼՄ-ով հենց այս տարվա միայն փետրվար ամսին ծագումով ադրբեջանցիների շրջանում նկատվող նման միտումների լուսաբանումը, որտեղ նկատվում են նաև ադրբեջանցիների կողմից ծայրահեղ իսլամական արմատական գաղափարների քարոզչությանն ու պլանավորվող ահաբեկչական բռնարարքներին առնչվող լուրերը Ռուսաստանի տարբեր հատվածներում («Նուրջուլար» թուրքական-իսլամական ուսմունքի տարածում, արմատական սուննիական վահհաբիական ուսմունքի տարածում, ահաբեկչական գործողությունների պլանավորում և այլն). փետրվար ամսին Ռուսական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են ծայրահեղ արմատական իսլամականներ, այդ թվում ծագումով ադրբեջանցիներ, որոնք կասկածվում էին իսլամական արմատական գաղափարների տարածման և ահաբեկչական գործողություններ ծրագրավորելու մեջ:

Ադրբեջանական համայնքում նկատվող հուսալքության և առկա խնդիրների մասին է խոսում Ռուսաստանի Դաշնության տարբեր հատվածներում ծագումով ադրբեջանցիների կողմից իրականացվող հանցագործությունների թվի աճը (ադրբեջանցիների կողմից սպանություններ, ծեծկրտուքներ, դանակահարություններ, հասարակական կարգի խախտումներ և այլն). նույն փետրվար ամսին Ռուսաստանում զանգվածային խուլիգանության և հանցագործության դեպքեր են գրանցվել ծագումով ադրբեջանցիների մասնակցությամբ, ինչի արդյունքում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են մեծ թվով ադրբեջանցիներ:

Ռուսաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների շրջանում գնալով գլուխ բարձրացնող արմատական ծայրահեղական նկրտումներն ու տարածված հանցագործությունների ծավալները հուշում են, որ ադրբեջանցիների մեջ կա համընդհանուր հուսալքություն և անվստահություն ինչպես սեփական ալիևյան վարչախմբի, այնպես էլ նրանց հոգևոր վերնախավի` հատկապես ԿՄՎ առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի և այս ոլորտում առկա խորը ճգնաժամի վերաբերյալ, ինչն էլ դրդում է ադրբեջանցիներին տեղափոխվել Ռուսաստան` ավելացնելով երկրում հանցագործությունների թիվն ու իրենց տեսնելով արմատական գաղափարախոսության մեջ: Ադրբեջանական հասարակությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնց շարքում` հատկապես «Արաբական գարնան» համատեքստում, առանձնանում է իսլամական արմատական գործոնը՝ իր հեռու գնացող նպատակներով, որի տարածումը Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների ադրբեջանական համայնքներում, սպառնալիք կարող է դառնալ ադրբեջանցիներին հյուրընկալած երկրների համար:  

Ադրբեջանցիները սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը