Հոլիվուդյան աստղերի ընտանի կենդանիները
22/03/2013 23:00

Հոլիվուդյան աստղերի ընտանի կենդանիները

Ռիզ Ուիզերսպունի ավանակը

2010թ. կենդանիների մեծ սիրահար դերասանուհին երկու ավանակ գնեց ու անվանես Հոնկի և Դոնկի.
«Նրանք ենթարկվող են ու շատ հաճելի»,- ասել է Ուիզերսպունը: Դերասանուհին նաև երկու խոզ, երեք շուն և պոնի ունի: 



Ջորջ Քլունիի խոզուկը

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կյանքում ամենաերկար հարաբերությունները տևել են 18 տարի, այս բոլոր տարիների ընթացքում սրտակեր դերասանի «կողքին» է եղել 135 կգ կշռող, Մաքս անունով խոզուկը, որը սատկեց 2006 թ.:
«Նա ամենածեր խոզն էր, որին երբևէ տեսել են անասնաբույժները»,- ասել է Քլունին: Դերասանն այնքան էր սիրում կենդանում, որ երբեմն նրանք քնում էին նույն անկողնում: Մաքսը երբեմն ուղեկցում էր Քլունիին հարցազրույցների ու նկարահանումների ժամանակ:



Մայքլ Ջեքսոնի շինպանզեն

Բաբլսը Ջեքսոնի ամենասիրելի կենդանին էր տասնյակ տարիներ: Ջեքսոնը կենդանուն ձեռք է բերել 80-ականների վերջին, սակայն 2002 թ.-ին կենդանու ագրեսիվ պահվածքի պատճառով ստիպված եղավ նրան կենդանաբանական այգուն հանձնել:  Հարցազրույցներից մեկի ժամանակ  Ջեքսոնն ասել էր, որ կապիկն իրեն մարդու նման է պահում՝ օգտվում է զուգարանից,  օգնում է Ջեքսոնին մաքրության հարցում, ուտելիս օգտագործում է գդալ ու պատառաքաղ: Մինչ օրս Բաբլսն ապրում է Ֆլորիդայի կենդանաբանական այգում: Նա, ինչպես վարժեցնողն է ասում, կարող է ապրել մինչև 60 տարի: 


Նիկոլաս Քեյջը և ութոտնուկը

Եթե գումարը խնդիր չէ, ապա մարդը կարող է տարօրինակ հոբբիներ ունենալ: Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը, ում մեքենաների ու անշարժ գույքի հավաքածուները սնանկության հասցրեցին, վառ օրինակ է: Քեյջը նաև էկզոտիկ գնումների համար էր խոշոր գումարներ ծախսում: Մի անգամ դերասանը 276 հազար դոլար ծախսեց թագավորական երկու կոբրաների և ութոտնուկի համար: Դերասանը հայտարարեց, որ ութոտնուկին կոնկրետ նպատակով է գնել, նա կարծում էր, որ կենդանին ինչ-որ կերպ կօգնի իրեն գլուխ հանել հերթական դերից: Կարճ ժամանակ անց դերասանը հրաժեշտ տվեց էկզոտիկ կենդանուն:

 

Քրիստեն Ստյուարտի շնագայլը

Երիտասարդ դերասանուհի Քրիստեն Ստյուարտը և իր մայրը  շան ու գայլի մի քանի խառնուրդ ունեն:  ԱՄՆ բազմաթիվ նահանգներում շնագայլերի բազմացումն արգելված է, քանի որ այս կենդանիներին վտանգավոր են համարում: Ստյուարդը սակայն չի վախենում ո'չ խառնուրդներից, ո'չ նրանց վայրի նախնիներից, հակառակը՝ նրանց նուրբ ու ենթարկվող կենդանիներ է համարում:





Լեոնարդո դի Կապրիոյի կրիան

Սողունների ցուցահանդես այցելելուց հետո Դի Կապրիոն այնքան է տպավորվում, որ  400 դոլարով 17 կգ կշռող կրիա է գնում: Դերասանի կենդանին շատ փոքր է՝ ընդամենը 10 տարեկան,  այդ տեսակի կրիաներն ապրում են մինչև 80 տարի:



Ռուպերտ Գրինտի խոզուկը

ԱՄՆ-ում վերջին տարիներին շատ նորաձև են փոքրիկ խոզուկները. Այս կենդանիներն արժեն մոտավարապես 1000 դոլար: Նման փոքրիկ խոզուկ ունի «Հարրի Փոթեր» ֆիլմի դերասան Ռուպերտ Գրինտը:  Չնայած խոզուկը չափազանց փոքր է,  Գրինտը նրան թույլ է տալիս զբոսնել բակում, երբեմն իր հետ միջոցառումների է տանում: 



Փերիս Հիլթոնի արջուկը

Փերիս Հիլթոնը կենդանիների մեծ սիրահար է, չիխուախու ցեղատեսակի շնիկից բացի` նա նաև փոքրիկ արջ ունի: Մի քանի տարի առաջ Հիլթոնը հազվագյուտ, փոքրիկ արջ գնեց, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Էկզոտիկ կենդանին Փերիսին հպարտանալու քիչ առիթ տվեց, քանի որ տանը նրան պահելը գրեթե արգելվում է: Փերիսը ստիպված եղավ հրաժարվել փոքրիկ արջուկից, երբ այն սկսեց կծել նրա ձեռքերը:



Մայք Թայսոնի աղավնիները

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը աղավնիների սիրահար է: Թայսոնը 11 տարեկանում  առաջին անգամ կռվի մեջ ընկավ, երբ խուլիգանը  պոկեց ապագա մարզիկի աղավնիներից մեկի գլուխը: Բռնցքամարտիկը ոչ միայն բազմաթիվ կոչումներ ունի, այլև աղավնիների մասին իրական շոու: 




Հոլիվուդյան աստղերի ընտանի կենդանիները